ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Գենադի Օնիշչենկոն այլևս սարսափելի չէ

Գենադի Օնիշչենկոն այլևս սարսափելի չէ
24.10.2013 | 13:48

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն ազատվել է աշխատանքից և նշանակվել է ՌԴ վարչապետի օգնական: Ազատվելու պատճառ պաշտոնական աղբյուրները նշել են աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը: Գենադի Օնիշչենկոն աշխատում էր 2004 թվականից և այդ ընթացքում հասցրել էր փակել վրացական ու մոլդովական գինիների, ուկրաինական շոկոլադի և լիտվական կաթնամթերքի մուտքը Ռուսաստան: Այդ որոշումները համարվում են Կրեմլից թելադրված և քաղաքական դրդապատճառներ ունեցող:

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ